ՍԱՂՄՈՍՆԵՐ 30:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։ Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։ |
Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։
Այն օրը պիտի ասես. «Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր, բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։
Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնվի՛ր միառժամանակ, մինչև որ անցնի Տիրոջ բարկությունը,
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։
Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։