Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց, ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից, քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։
որովհետև սուրբ ժողովուրդը պիտի բնակվի Սիոնում։ Երուսաղեմը լացով պաղատեց, թե՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթա քո ձայնին ու աղաղակին, հենց որ տեսնի ու լսի քեզ։
Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։
Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։
կանգնեց Հիսուսի հետևում՝ նրա ոտքերի մոտ։ Լաց էր լինում, ու հանկարծ սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր, համբուրում նրա ոտքերը և այդ յուղով օծում։