9 Սահման դրեցիր, որպեսզի չանցնեն Եվ չվերադառնան՝ երկիրը ծածկելու։
9 Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։
Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։ Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր,
Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։
Այլ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հյուսիսի կողմերում՝ ասելով. “Ինձ մո՛տ վերադարձիր, ո՛վ դու Իսրայելի բնակչություն,- ասում է Տերը։- Ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տերը, ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի։
“Մի՞թե Տերը հավիտյան բարկացած պիտի մնա և բարկությունն ընդմիշտ պիտի պահի՞”.- ահա այսպես ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները և զորացար»։
Նրա գործած բոլոր մեղքերը չեն հիշվելու, որովհետև իրավունք ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։