ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սքանչելի դարձրիր քո ողորմությունը, Դու, որ քո աջի հակառակորդներից Փրկում ես քեզ հուսացողներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։ |
Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։
Որոնք իրենց հոգիների մեջ զորացրին չարության խոսքերը, Խորհեցին իմ դեմ որոգայթ լարել Եվ ասացին. «Տերը չի տեսնում այս»։
Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին,
որին տենչում է մեր հոգին։ Գիշերով իմ հոգին դեպի քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանի որ քո հրամանները լույս են երկրի վրա։ Արդարությո՛ւն սովորեք, ո՛վ երկրի բնակիչներ,
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Տնկեցիր նրանց, և նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տվեցին։ Դու, Տե՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց երիկամներից։
Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։