Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Տնկեցիր նրանց, և նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տվեցին։ Դու, Տե՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց երիկամներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատավորվեցին, աճում են և պտղաբերում. դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու՝ նրանց սրտից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 12:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։


Անշուշտ տեսել եմ անզգամների՝ արմատ գցած, բայց հանկարծակի խորտակվել են տները նրանց։


Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։


Զորությունների Տերը, որ քեզ տնկեց, Իսրայելի տան և Հուդայի տան չարությունների պատճառով քո հանդեպ չար խոսեց. նրանք իրենք իրենց դեմ գործեցին, ինձ բարկացնելով՝ Բահաղին խնկարկեցին»։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։


այսպես կասես նրան, թե այսպես է ասում Տերը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, և ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։


Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։


«Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.


Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդն ինձ շուրթերո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերն ինձնից շատ հեռու են.


Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ