Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 26:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 որին տենչում է մեր հոգին։ Գիշերով իմ հոգին դեպի քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանի որ քո հրամանները լույս են երկրի վրա։ Արդարությո՛ւն սովորեք, ո՛վ երկրի բնակիչներ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 26:9
28 Խաչաձեւ Հղումներ  

Նա է Տերը՝ մեր Աստվածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրա են։


Մեր հայրերը Եգիպտոսի մեջ չհասկացան քո սքանչելիքները Եվ չհիշեցին քո անհուն ողորմությունը։ Քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս։


Իմ Աստծու ողորմությունը կհասնի ինձ, Եվ իմ Աստվածն ինձ ցույց կտա իմ թշնամիների տանջանքները։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Որ սրտով ուղիղներին նետահարեն գաղտագողի, Հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի։


Եվ երկրի բնակիչները պիտի վախենան քո նշաններից Ու պիտի զվարճանան արշալույսին և երեկոյան։


Ես սիրում եմ ինձ սիրողներին. ով փնտրում է ինձ, շնորհ կգտնի։


Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։


Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։


Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչե՛ք նրան. երբ նա ձեզ մոտենա,


Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։


Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում


Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։


Կգնամ ու կվերադառնամ իմ տեղը, մինչև որ ոչնչանան, ապա կփնտրեն իմ երեսը։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։


Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։


Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, և քաղաքի մեկ տասներորդ մասը գետնի տակ թաղվեց. երկրաշարժից մեռավ յոթ հազար մարդ։ Դրանից հետո բոլորի մեջ մեծ ահ առաջացավ, և փառք էին տալիս երկնավոր Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ