ՍԱՂՄՈՍՆԵՐ 146:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։ |
Լսի՛ր ինձ շուտով, Տե՜ր, որովհետև հոգիս նվաղեց իմ ներսում։ Երեսդ մի՛ դարձրու ինձնից, Որ չնմանվեմ գուբի մեջ իջնողներին։
Թող քեզ սպասողները չամաչեն իմ պատճառով, Տե՛ր, Զորությունների՛ Տեր, Թող իմ պատճառով ամոթով չմնան նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Աստվա՛ծ Իսրայելի։
Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Ղևիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, և իմ ժողովուրդը պիտի լիանա իմ բարիքներով»,- ասում է Տերը։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու,
Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։