ՍԱՂՄՈՍՆԵՐ 146 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓրկիչ Աստծու փառքը 1 Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ 2 Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։ 3 Հույս մի՛ դրեք իշխանների, մարդու որդու վրա, որի մոտ փրկություն չկա։ 4 Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։ 5 Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծու վրա է, 6 Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան. 7 Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։ 8 Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։ 9 Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։ 10 Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia