6 Խորքերը վերարկուի նման զգեստ են նրան, Եվ ջրերը մնում են լեռների վրա։
6 Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։
Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։
Ինքն է դատում աշխարհն արդարությամբ Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։
Ահա մեղավոր են, բայց հաջողակ, Կան և ունեն աշխարհի հարստությունը։
Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։
Աղքատին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, իսկ ով պատվում է նրան, ողորմում է աղքատին։
Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։
քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,
Երբ տեսնում էի, որ նրանք մահվան տագնապ չունեն, Նրանք ամուր էին տանջանքների մեջ։
Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները. և մի՛ մտիր որբերի ունեցվածքի մեջ,
Կյանքի աղբյուրը քեզանից է, Տե՜ր, Եվ երեսիդ լույսով ենք տեսնում լույսը։
Եվ ծառան ասաց. “Տե՛ր, ինչ հրամայեցիր, կատարվեց, և էլի տեղ կա”։