Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով չի նենգել իր լեզվով Եվ չարիք չի արել իր ընկերոջը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։ |
Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
Խոսեցի իմ լեզվով և ասացի. «Ցո՛ւյց տուր ինձ, Տե՜ր, վախճանս, Եվ թե որքա՞ն է թիվն օրերիս, որպեսզի իմանամ, Թե ինչքա՛ն է պակասել ինձանից։
Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր պաշտոնյաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ։
Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։
քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Ասում եմ ձեր ամոթի համար։ Ձեր մեջ այնքան իմաստուն մեկը չկա՞, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։