Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 64:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 64:6
38 Խաչաձեւ Հղումներ  

Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։


Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։


Եվ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել ու կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ։


Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին,


Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք.


և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։


Լսե՛ք ինձ դուք, սրտով մոլորվածնե՛ր և արդարությունից հեռացածներ.


Բարությունից ավելի չարություն սիրեց Եվ արդար խոսքերից ավելի՝ անօրենություն։ Հանգիստ


Եվ երեցներից մեկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են գալիս»։


Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։


Հողմամրրիկը կփչի նրա թևերի վրա, և կամաչեն իրենց զոհասեղանների համար»։


«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, Իսրայելի անունով կոչվածնե՛ր և Հուդայի սերնդի՛ց ծնվածներ, որ երդվում եք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով և հիշում նրան, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։


Բայց այդպես չեն ամբարիշտները, Ո՛չ, այլ նման են քամուց քշված Եվ երկրի երեսից սրբված հողմափոշու։


«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։


Տերևաթափ բևեկնու նման են լինելու, նմանվելու են այգու, որը ջուր չունի։


Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։


Եթե բորոտությունը գնալով տարածվի նրա մաշկի վրա, և սպիտակությունը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, ինչքան որ, անշուշտ, քահանան կարող է զննել,


Օտարների որդիները պիտի դուրս նետվեն, պիտի դուրս ընկնեն իրենց թաքստոցներից։


Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։


Բայց անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, և նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն միասին։


և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։


«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Հակո՛բ, և ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայե՛լ։


Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։


Բոլորն այրվեցին վառված հնոցի նման, և հուրը կերավ նրանց դատավորներին. նրանց բոլոր թագավորներն ընկան, և նրանց մեջ չկար մեկը, որ օգնության կանչեր ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ