Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 7:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Սակայն ես միայն սա գտա. որ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նա շատ հնարքներ փնտրեց։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 7:29
20 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [𝕸 Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին [𝕸 մարդուն], ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,


Նվազեցին նրանք և չարչարվեցին Չարիքների նեղությունից և վշտերից։


Մրրիկը օդի վերածվեց, և դադարեցին նրա ալիքները,


Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ։ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում։


Անարատ եղար քո օրերում՝ ստեղծվելուցդ ի վեր, մինչև որ քո մեջ անիրավություններ գտնվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ