ՍԱՂՄՈՍՆԵՐ 14 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՄարդկանց անզգամությունը Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1 Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ 2 Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։ 3 Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։ 4 Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։ 5 Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։ 6 Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։ 7 Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia