Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:6
16 Խաչաձեւ Հղումներ  

Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։


որովհետև շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել։


«Հայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանվում է, և տեղը ոսկու, որտեղ այն զտվում է։


Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։


Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ


Աղքատների արյան համար վրեժխնդիր լինելիս Տերը հիշեց և չմոռացավ նրանց աղոթքները։


Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը


և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։


Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքը կստիպի նրան ձեզ արձակել, և իմ բարձրացած բազուկը կստիպի նրան, որ ձեզ հանի իր երկրից»։


քանզի Տերն է նրա դատը անելու, և անկորուստ պիտի փրկի քո հոգին։


Հաստա՛տ իմացիր, որ Աստծու բոլոր խոսքերն ընտիր են, և նա իր երկյուղածների վերակացուն է։


«Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը.


«Այժմ ելնելու եմ ես,- ասում է Տերը,- այժմ փառավորվելու եմ, այժմ բարձրանալու եմ։