Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 3:8
54 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։


Ասում եմ, հանելու եմ ձեզ եգիպտացիների՝ չարչարանքի երկրից դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, գերգեսացիների, խևացիների ու հեբուսացիների երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում”,


Նրանք, վերցնելով այդ երկրի պտուղներից, վերադարձան մեզ մոտ և մեզ տեղեկություն բերելով՝ ասացին. “Բարեբեր է այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։


Երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների, փերեզացիների ու գերգեսացիների երկիրը, որ քո հայրերին խոստացավ տալ քեզ, որ կաթ ու մեղր է բխեցնում, այս ամսին այդ ծեսը կանես։


Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։


պատմեցին նրանց ու ասացին նրան. «Հասանք այն երկիրը, ուր մեզ ուղարկեցիր, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, և ահա նրա պտուղները։


որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։


այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։


Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,


Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում. Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը, Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։


Ճիշտ այդ օրը Տերը Իսրայելի որդիներին իրենց բանակով հանեց եգիպտացիների երկրից։


Նրանց տվեցիր այս երկիրը, ինչպես երդվել էիր իրենց հայրերին՝ տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։


Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։


Եվ այդ քարերի վրա կգրեք այս օրենքի բոլոր պատգամները, երբ անցնեք Հորդանանը ու մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես խոստացել է Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու քեզ։


«Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, ուր պիտի մտնես՝ այն ժառանգելու, և քո առջևից հալածի մեծ ու բազմաթիվ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզոր յոթ ազգերին,


Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։


Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր։


Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։


Ուշադի՛ր եղիր, թե ի՛նչ եմ պատվիրում քեզ այսօր։ Ահա ես ձեզնից վանելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին, գերգեսացիներին ու հեբուսացիներին։


Արդ, իջնեմ տեսնելու, թե ինձ հասած բողոքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Ցանկանում եմ այդ ճշտել»։


բայց ես դատաստան կտեսնեմ այն ազգի հետ, որը կծառայեցնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կվերադառնան բազում հարստությամբ։


Նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և ուխտ դրեցիր նրա հետ՝ հավիտյանս նրան և նրա զավակին տալու քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը, և կատարեցիր քո խոսքը, որովհետև արդար ես։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կբազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո անասունների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տերը երդվել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծվելու օրից ի վեր։


Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։


Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։


Երբ Հորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագավորները՝ լեռնայինները, դաշտայինները, և՛ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, և՛ նրանք, որ Լիբանանի մոտ էին, նաև քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները լսեցին,


Դարձե՛ք և հեռացե՛ք այստեղից, գնացե՛ք ամորհացիների լեռը և Արաբա դաշտը, Քանանի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու դեպի ծովեզերք, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը։


Ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, բարի՞ է, թե՞ չար, և ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ նրանք բնակվում են, պարսպապա՞տ են, թե՞ անպարիսպ,


Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,


Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս և վերջում քեզ դարձյալ հետ կբերեմ։ Եվ Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։


Այն բանից հետո, երբ մտա փարավոնի մոտ քո անունից խոսելու, չարչարեց ժողովրդին, և դու չփրկեցիր քո ժողովրդին»։


Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։


Լսի՛ր, Իսրայե՛լ, և հետևի՛ր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպես քո հայրերի Աստված խոստացավ տալ քեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում»։


«Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու ամորհացիների երկիրը։


Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։


Ես ձեզ ասացի. “Դուք կժառանգեք այդ երկիրը, և ես ձեզ այն կտամ իբրև սեփականություն, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։


քննե՛ք այն երկիրը, թե ինչպիսի՛ն է, և այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, հզո՞ր է, թե՞ թույլ, սակավաթի՞վ են, թե՞ բազմամարդ,


Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։


Իսկ Իսրայելի որդիներն ասացին քոռեցիներին. «Գուցե մեզ մոտիկ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։


խևացիներին, արուկեցիներին, արսենացիներին,


Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։


մինչև որ գամ և տանեմ ձեզ մի երկիր, որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու, հացառատ ու այգեշատ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ