Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։
ՈՎՍԵԵ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմը թռավ թռչնի պես, և նրանց փառքը՝ ծնունդներից, երկունքներից և հղիություններից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։ |
Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։
Պտղաբերած որդյա՛կ իմ Հովսեփ, որդյա՛կ իմ՝ պտղաբերած և նախանձելի, որդյա՛կ իմ դեռատի, դարձի՛ր դու ինձ մոտ,
Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,
Եփրեմի համար այն այլևս ամուր ապաստան չի լինելու, այլևս թագավորություն չի մնալու Դամասկոսում, և ոչ էլ ասորիներից մնացորդ է մնալու, որովհետև դու ավելի լավ չես, քան Իսրայելի որդիներն ու նրանց փառքը»,- այսպես է ասում Զորությունների Տերը։
Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն, որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա. և ինչպես դառնացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա, քանի որ գերեվարվեցին նրանից։
և կործանվեց Եփրեմը. հանդիմանության օրերին Իսրայելի ցեղերի մեջ ցույց տվեցի հավատարմությունը։
Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։
որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։
Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։
Զրկված լինելու պատճառով նա իր անձկության և նեղության մեջ բոլորից թաքուն պիտի խորովի և ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զավակին, որովհետև թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։
Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։