Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 6:3
23 Խաչաձեւ Հղումներ  

կամ իբրև վիժվածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մոր, կամ իբրև մանուկներ, որոնք չտեսան լույսը։


Թող նա էշի թաղումով թաղվի, թող նեխված Երուսաղեմի դարպասից այն կողմ գցվի»։


Բայց այդ երկուսից էլ ավելի լավ է նա, ով բնավ չի եղել և չի տեսել այն ամբողջ չար գործը, որ կատարվում է արեգակի ներքո։


Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից,


Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։


Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։


Նրանք կհաչեն իրենց բերաններով՝ Սուր դրած իրենց շուրթերին։ Բայց ո՞վ պիտի լսի այս,


Ռոբովամն իր բոլոր կանանց ու հարճերի մեջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ուներ տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։


Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։


Աքաաբը Սամարիայում յոթանասուն որդի ուներ։ Հեուն նամակ գրեց և ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին և Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասված էր.


Վեր նայելով՝ Եսավը տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Հակոբը պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»։


որովհետև ունայնությամբ է լույս աշխարհ եկել և քայլում է խավարի միջով, և խավարում էլ կծածկվի նրա անունը,


Ինչո՞ւ չմեռա ես որովայնում, այլ դուրս եկա արգանդից՝ փոխանակ անմիջապես կորչելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ