23 Եվ Սավուղի դուստր Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ։
23 Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։
Եվ դեռ էլ ավելի պիտի մերկանամ, քո աչքին անարգ պիտի երևամ ու դրանով էլ քո ասած այդ աղախինների առաջ փառավորվեմ»։
Երբ Դավիթը բնակվեց իր տանը, և Տերը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից,
Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։
Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
Եփրեմը թռավ թռչնի պես, և նրանց փառքը՝ ծնունդներից, երկունքներից և հղիություններից։
բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։
«Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։
Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, քանի որ Սամուելը Սավուղի համար սուգ էր անում։ Եվ Տերը զղջացել էր, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։