Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ պիտի տաս նրանց. տո՛ւր նրանց անորդի արգանդ ու ցամաքած ստինքներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 9:14
11 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։


Կարծում եմ, որ նրանց վիճակը լավագույնն է. բայց ներկա վտանգի պատճառով ավելի լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ է։


Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։


Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։


Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։


Հիվանդացան Եփրեմի արմատները, չորացան և այլևս պտուղ չեն տա, քանի որ թեպետ և ծնեն, անզավակ կդարձնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։


Ինչպես որ տեսա Եփրեմին, որսի դեմ տվեցին իրենց որդիներին, և Եփրեմն սկսեց իր որդիներին խոցոտման հանել։


Եփրեմը թռավ թռչնի պես, և նրանց փառքը՝ ծնունդներից, երկունքներից և հղիություններից։


Նրանց կովերը հաստատ ծնում են, հղիությունը երբեք չի վիժում.


Քո երկրում անսերմ տղամարդ և ամուլ կին չեն լինելու։ Ես ավելացնելու եմ քո կյանքի տարիները։


Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ