Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։
ՈՎՍԵԵ 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին. Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և կուտի դրանց հիմքերը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց ես քաղաքների վրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։ |
Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։
Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։
բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայելի Աստծուց։
Տերը՝ Զորությունների Աստվածը, պիտի գա ու պատերազմ մղի, նախանձախնդրություն պիտի հարուցի և բարձրաձայն գոչի իր թշնամիների վրա։
Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց, բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։
Աստված պիտի կործանի Սիոնի լեռան վրա հարձակվողներին և ցիրուցան պիտի անի Հուդայի երկրի թշնամիներին,
«Աղյուսները թափվեցին, բայց եկեք քար տաշենք, մայրիներ ու եղևնու ծառեր կտրենք և մեզ համար աշտարակ կառուցենք»։
Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։
Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։
մտածում են իրենց տեսիլքներով, որ նրանցից ամեն մեկը պատմում է իր ընկերոջը՝ մոռացության տալ իմ ժողովրդին իմ օրենքները, ինչպես նրանց հայրերը Բահաղի միջոցով մոռացության տվեցին իմ անունը։
Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից, քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։
ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, ավերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում եք, սրով կործանելու են։
Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ ինձ մոռացար ու անտեսեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտությանդ ու պոռնկությանդ հետևանքը”»։
Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։
Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։
Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։