Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։
Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։-
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։
Սակայն նրանք մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն, և նա մատնեց նրանց Ասուրի արքա Հաբինի զորավար Սիսարայի ձեռքը, այլազգիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմեցին նրանց դեմ։