Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 3:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից, քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 3:21
24 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։


Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։


Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք արդարադատությունը և շեղում եք բոլոր արդարներին,


Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։


Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին. Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և կուտի դրանց հիմքերը»։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ ինձ մոռացար ու անտեսեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտությանդ ու պոռնկությանդ հետևանքը”»։


Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։


Մարդու անմտությունն ապականում է նրա ճանապարհը, և իր սրտում մեղքը Աստծուն է վերագրում։


Ողջմտությամբ գնացողը գնում է վստահությամբ, իսկ ճանապարհից շեղվողը, աննկատ չի մնա։


Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։


Աստծու հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ երեք անգամ հարվածեցիր քո էշին։ Ես ահա քեզ խանգարելու ելա, որովհետև քո ճանապարհն ուղիղ չէ իմ առջև։


Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։ Ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։


«Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետև Տերը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։


Սակայն ինձ մոռացավ իմ ժողովուրդը. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ