Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 1:12
14 Խաչաձեւ Հղումներ  

Եղիփազի որդիներն են Թեմանը, Ովմարը, Սովփարը, Գոթոմն ու Կենեզը։


Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ Զարեհի որդին, որ Բոսորայից էր։


Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։


Սուրն իմ, որ արբեցել է երկնքում, այժմ իջնելու է եդովմացիների վրա և կորստյան դատապարտված ժողովրդի վրա՝ դատաստանի համար։


Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։


Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։


քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։


Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։


Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։


այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։


Աբդիուի տեսիլքը, որ Տերը հայտնեց Եդովմի մասին. «Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին, և լսեցինք նրա պատգամը. “Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։


Աստված Թեմանից կգա, և Սուրբը՝ զով և անտառախիտ լեռից։ (Դադար)։ Նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնությամբ լցվեց երկիրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ