Չէ՞ որ Գոթողիան անօրեն էր, և նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբությունները նվիրել Բահաղին»։
ՈՎՍԵԵ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա չիմացավ, որ ե՛ս տվեցի նրան ցորենը, գինին ու ձեթը և արծաթ բազմացրի նրա համար, բայց նա արծաթեղեն պատրաստեց ու ոսկեղեն ավելացրեց Բահաղի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։ |
Չէ՞ որ Գոթողիան անօրեն էր, և նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբությունները նվիրել Բահաղին»։
Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։
Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանական դուստրերին, այն օրը Տերը պիտի մերկացնի նրանց զարդարանքը։
Եվ եթե քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ այս բանը պատահեց ինձ հետ”, ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո կրունկները բացվեցին քո հետևից՝ խայտառակելով քեզ։
Քո հագուստներից վերցրիր և դրանցից քեզ համար մտացածին կուռքեր պատրաստեցիր ու դրանց հետ պոռնկացար։ Սակայն այնտեղ չմտնես, որովհետև դրանք չկային ու չեն լինելու։
Հացն էլ, որ տվել էի քեզ, նաշիհը, յուղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, որպես անուշահոտություն՝ նրանց առաջ դրեցիր։ Եվ դրանից հետո,- ասում է Ամենակալ Տերը,-
Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։
Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։