Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:29
11 Խաչաձեւ Հղումներ  

Ամովնը դրանից հետո շատ մեծ ատելությամբ լցվեց Թամարի դեմ, այնպես որ ավելի մեծ էր ատելությունը, որով ատեց նրան, քան նախկին սերը, որով սիրել էր։ Ամովնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»։


Ես պիտի մերկացնեմ քո հետևը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին, որ երևան քո ամոթույքը,


Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։


Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, և նրանք քո պոռնկանոցներն են կործանելու, քո կոթողներն են քանդելու, քեզ քո զգեստներից են մերկացնելու, քո պերճաշուք պսակն են վերցնելու և քեզ մերկ ու խայտառակված թողնելու։


Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։


Բացահայտեց իր պոռնկությունը և ի ցույց հանեց իր ամոթը։ Եվ իմ հոգին նրանից հեռացավ, ինչպես որ նրա քրոջից էր հեռացել։


Բարությամբ բնակվողը չելա՞վ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, կո՛ծ արեք այն տան վրա, որ մոտ է նրան. ձեզնից կվերցնի ցավի հարվածները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ