Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Չէ՞ որ Գոթողիան անօրեն էր, և նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբությունները նվիրել Բահաղին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 որովհետև անօրեն Գոթողիան և նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:7
18 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, կողոպտեցին այն և տարան արքայի տան ամբողջ հարստությունը, նրա տղաներին ու աղջիկներին, և նա զրկվեց իր բոլոր որդիներից, բացի ամենակրտսեր որդուց՝ Օքոզիայից։


Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։


Ապա կհայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը կսպանի իր բերանի շնչով և կոչնչացնի իր հայտնությամբ, իր գալստյան ժամանակ։


Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։


Արդարների հիշատակը պիտի ներբողվի, իսկ ամբարիշտների անունը պիտի ջնջվի։


Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։


Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին և Բահաղի կուռքերին պաշտեցին.


Այս դեպքերից հետո Հովասն ուզեց Տիրոջ տունը նորոգել։


Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,


Օքոզիան ընթացավ Աքաաբի տան ճանապարհով, քանի որ նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։


Եվ նա չիմացավ, որ ե՛ս տվեցի նրան ցորենը, գինին ու ձեթը և արծաթ բազմացրի նրա համար, բայց նա արծաթեղեն պատրաստեց ու ոսկեղեն ավելացրեց Բահաղի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ