Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհին մարդ է սպանում և եղեռնագործություն անում։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 6:9
23 Խաչաձեւ Հղումներ  

«Երբ Իսրայելին բժշկեմ, Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները հայտնի կդառնան, քանի որ սուտ գործեցին. գող կմտնի նրա մոտ, և ավազակը կմերկացնի նրա ճանապարհներին։


Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,


Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։


Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք արդարադատությունը և շեղում եք բոլոր արդարներին,


Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։


Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։


Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի մարդկանց և Երուսաղեմի այդ բնակիչների մեջ դավադրություն գտնվեց։


Առաջին ամսի տասներկուսին մեկնեցինք Էոս գետից և եկանք հասանք Երուսաղեմ. Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և մեզ փրկեց մեր թշնամիներից և ճանապարհի դարանակալներից։


Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։


Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,


Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ հափշտակություն անելիս առյուծների պես մռնչում էին. բռնությամբ տնանկների մարմիններն էին հոշոտում և անիրավությամբ պատիվներ ստանում։ Եվ քո մեջ այրիները բազմացան։


Այսպիսով քեզնից հեռացնելու եմ ամբարշտությունդ ու պոռնկությունդ, որ եգիպտացիների երկրից էին։ Եվ աչքդ նրա ուղղությամբ այլևս չես բարձրացնի, այլևս Եգիպտոսը չես հիշի”։


Եվ նա չիմացավ, որ ե՛ս տվեցի նրան ցորենը, գինին ու ձեթը և արծաթ բազմացրի նրա համար, բայց նա արծաթեղեն պատրաստեց ու ոսկեղեն ավելացրեց Բահաղի համար։


Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։


որ որսորդները դրեցին որսի համար։ «Ես եմ ձեզ խրատողը։


Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։


որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ