Դավիթը գաբավոնացիներին ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քավություն անեմ, որ օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։
ՄԻՔԻԱ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ. արդյոք ներկայանամ ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ։ |
Դավիթը գաբավոնացիներին ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քավություն անեմ, որ օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։
Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։
Ինչի՞ համար է այդ խունկը, որ բերում ես ինձ Սաբայից, և կինամոնը՝ հեռավոր երկրից. ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն»։
Իսկ երբ երկրի ժողովուրդը տոներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հյուսիսային դռնով մտնի, հարավային դռնով դուրս կգա, իսկ ով հարավային դռնով մտնի, հյուսիսային դռնով դուրս կգա։ Չի վերադառնա այն դռնով, որով մտել էր, այլ հակառակ դռնով դուրս կգա։
Նրանք խոյերով ու պատարագներով կգնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնի նրան, որովհետև խույս տվեց իրենցից։
Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։
Ահա մեկը մոտեցավ Հիսուսին և ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ»։
և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով սիրելը, ինչպես նաև ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան ողջակեզներն ու զոհերը»։
բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ»,
Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։
Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։
Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։
Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և շատ անգամ մատուցում է նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։