Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Նրանք խոյերով ու պատարագներով կգնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնի նրան, որովհետև խույս տվեց իրենցից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 5:6
23 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ կփնտրեք և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։


գուցե դուք աղոթեք ինձ, բայց ձեզ չեմ լսելու։ Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու,


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ մեծ անօրենություններ է գործում այստեղ Իսրայելի տունը, որպեսզի հեռանամ իմ սրբավայրից։ Դեռևս սրանցից է՛լ ավելի մեծ անօրենություններ կտեսնես»։


երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղոթքները քեզ չհասնեն.


Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։


Իսկ նա խույս էր տալիս դեպի ամայի վայրեր ու աղոթքի էր կանգնում։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։


Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։


Ես բացեցի դուռն իմ եղբորորդու առաջ, իմ եղբորորդին անցավ, և իմ հոգին ելավ նրա խոսքի հետ։ Փնտրեցի նրան և չգտա, կանչեցի նրան, և ձայն չտվեց ինձ։


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։


Մովսեսն ասաց. «Գնալու ենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու դուստրերով, մեր արջառներով ու ոչխարներով, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու տոնն է»։


այնպես էլ կաղաղակեն Տիրոջը, բայց չի լսի նրանց և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ, քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։


Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։


Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետև երբ իրենց նեղության ժամանակ կանչեն ինձ, ես չպիտի լսեմ։


Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։


թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք Եգիպտոս վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։


Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։


Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ