Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 10:25
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։


Եթե ժառանգությունը կախում ունի Օրենքից, ապա այլևս կախված չէ խոստումից. այնինչ Աստված Աբրահամին խոստումով շնորհեց այն։


Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։


Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։


Դպիրներից մեկը, մոտենալով, լսում էր նրանց վիճաբանությունը։ Երբ տեսավ, թե Հիսուսը նրանց լավ պատասխան տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞րն է գլխավոր պատվիրանը»։


Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։


Եվ նա ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»։


Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։


Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ պատվիրեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ