Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։
ՄԻՔԻԱ 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։ |
Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։
Նրա կին Հեզաբելն ասաց. «Դու այդպե՞ս ես թագավորություն անում Իսրայելի վրա։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափվի՛ր, և ես քեզ կհանձնեմ հեզրայելացի Նաբոթի այգին»։
Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։
Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։
Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում,
Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։
Չարագործերն անօրեն ծրագրերն են խորհում՝ անիրավ խոսքերով կործանելով խեղճերին և դատի ժամանակ անտեսելով աղքատների խոսքը.
Վա՜յ նրանց, ովքեր տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։
Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուներն անիրավություն են խորհում։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, ովքեր սնոտի բաներ են մտածում և այդ քաղաքում չար խրատներ տալիս
Դա ձեզ համար սրով կլինի, որովհետև պղծություններ եք կատարել, յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն է պղծել։ Եվ դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել”։ Ուստի ասա՛ նրանց. “Տերը՝ Աստված, այսպես է ասում.
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը սրտիդ մեջ խորհուրդներ են առաջանալու, չար մտածումներ ես ունենալու
Իշխանը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»։
ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։
Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին, և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար”»։
Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի ու դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին և տարան հանձնեցին Պիղատոսին։
Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։
Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։
Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։
Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կմատնվեն. դու կկոցած աչքերով կնայես նրանց, և քո ձեռքը չի հասնի նրանց։