Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 14:22
19 Խաչաձեւ Հղումներ  

Լավ է նրա համար, ով Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդը պիտի կարկամի։


որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։


Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։


Մարդու նպաստը իր ողորմածությունն է, լավ է արդար աղքատը, քան ստախոս հարուստը։


Բարկասիրտ մարդը գործում է առանց խորհելու, իսկ իմաստունը չափազանց համբերատար է։


Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որ վստահել, հույս է դրել քեզ վրա։


Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ.


Որոնց ձեռքերն անօրենության մեջ են, Եվ նրանց աջը լի է կաշառքով։


բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Ցանկանում ես իմ անունով տուն կառուցել. լավ է, որ այդ բանը սրտումդ կա։


և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։


Պաղատի՛ր Տիրոջը, և կտա քեզ սրտիդ խնդրածը,


Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։


Ով աշխատում և մի բան է ավելացնում, իմաստություն է, իսկ անհոգը կարիքի մեջ պիտի ընկնի։


Իմաստունները չեն խոտորվում Տիրոջ խոսքից, այլ խորհում են իրենց ժողովներում։


Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։


Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։


Խոտորված սիրտը չարիքներ է նյութում և ընդմիշտ խռովություն ստեղծում քաղաքում։


Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ