11 Քեզնից միտք կելնի Տիրոջ դեմ՝ հակառակությամբ չարիք խորհելու։
11 Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։
Ի՞նչ եք խորհում Տիրոջ դեմ. ավարտն ինքն է անելու և երկու անգամ նույն վրեժը չի լուծի նեղության ժամանակ։
Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։
Եզեկիան ձեզ թող Տիրոջով չհուսադրի՝ ասելով, թե “Տերը մեզ անպայման կփրկի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”։
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին երկյուղում Տիրոջից։
Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, ովքեր սնոտի բաներ են մտածում և այդ քաղաքում չար խրատներ տալիս
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։