Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Լավ է նրա համար, ով Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդը պիտի կարկամի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 12:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ուղիները կյանքի ուղիներ են. Տերն է սահմանել իմ կամքը։


քանի որ բարի, Սուրբ Հոգով և հավատով լցված մարդ էր։ Եվ Տիրոջը շատ ժողովուրդ հարեց։


Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն, Որ բնակվում է բարձունքներում


Որովհետև հազիվ թե մեկն արդար մարդու համար մեռնի. բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել։


Այդ պատճառով նրանք կուտեն իրենց ճանապարհի պտուղները և իրենց ամբարշտությամբ կհագենան։


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


չար խորհուրդ նյութող սիրտը, և այն ոտքերը, որոնք շտապում են չարիքներ գործել,


Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։


Աբեսաղոմը նրան ասում էր. «Քո գործերն արդար են ու դյուրին, բայց արքայի մոտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։


Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,


Ով խրատ է սիրում, նաև իմաստություն է սիրում. և ով ատում է հանդիմանությունը, անմիտ է։


Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։


Բարկասիրտ մարդը գործում է առանց խորհելու, իսկ իմաստունը չափազանց համբերատար է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ