Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 23:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, հավաքվելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 23:12
33 Խաչաձեւ Հղումներ  

Երբ այս մարդու հանդեպ նրանց նենգության մասին ինձ տեղեկացվեց, նրան ուղարկեցի քեզ մոտ՝ հրամայելով, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն. ո՛ղջ եղիր»։


Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։


Նրանք մոտեցան քահանայապետներին և ծերերին ու ասացին. «Սուրբ երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։


նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։


Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։


և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն։


Արքան ասաց. «Թող Աստված այսպես ու այսպես և ավելին անի ինձ, եթե Սափատի որդի Եղիսեեի գլուխն իր վրա մնա այսօր»։


Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),


Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսին, նզովյալ թող լինի։ Մարան աթա. արի՛, Տե՜ր։


Հեզաբելը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Եթե դու Եղիան ես, իսկ ես՝ Հեզաբելը, ապա թող աստվածներն ինձ այսպես ու այսպես անեն և դեռ ավելին, եթե վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարեներից յուրաքանչյուրին արեցիր դու»։


Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,


Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի»։


Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։


Իսկ մնացած քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, նաթանացիները և ողջ ժողովուրդը, որ լսում ենք մեր Աստծու օրենքը, տղամարդիկ և կանայք՝ մեր որդիներով ու դուստրերով հանդերձ, այսօր վկայություն ենք դնում քո առաջ


և ով որ ցույց տրվի նզովվածը գողանալու մեջ, թող հրով այրվի ինքը, իր ամբողջ տունը և այն ամենը, ինչ որ նա ունի, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անիրավություն է արել Իսրայելի մեջ”»։


Հեսուն այդ օրը նզովեց Երիքովը և ասաց. «Տիրոջ առաջ անիծյալ լինի այն մարդը, որ կվերականգնի Երիքով քաղաքը, նրա հիմքերը իր անդրանիկ որդու վրա կդնի, նրա պարիսպների դարպասները՝ իր կրտսեր որդու»։ Այդպես էլ արեց Ազան Բեթելացին. իր անդրանիկի՝ Աբիրոնի վրա դրեց նրա հիմքերը և իր փրկված կրտսերի վրա կանգնեցրեց նրա դարպասները։


Մարդկանցից ով նվիրաբերվի, չի կարող հետ գնվել, այլ անպայման պիտի մեռնի։


Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին և գողացան նզովված բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի, վերցրեց նզովված բաներից, և Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի որդիների վրա։


Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք և ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում եք՝ “Մեր դավանածը պիտի դավանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն և նվերներ ընծայենք”։ Դուք հաստատ մնացիք ձեր դավանությանը և ճշտորեն կատարեցիք ձեր ուխտը։


Բազում օրեր անցնելուց հետո հրեաները պայմանավորվեցին սպանել նրան։


Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։


Քառասունից ավելի էին նրանք, որ իրար հետ այս երդումն էին արել։


Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ