Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։
ՂԵՎՏԱԿԱՆ 25:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։ |
Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։
շղթայվածներին ասելու՝ ելե՛ք, իսկ խավարի մեջ գտնվողներին՝ հայտնվե՛ք։ Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արոտը պիտի լինի բոլոր շավիղների վրա։
Եվ բոլոր մեծամեծներն ու ամբողջ ժողովուրդը, որոնք ուխտ էին դրել ազատ արձակելու՝ յուրաքանչյուրն իր ծառային, և ամեն մեկն իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, ազատ արձակեցին, որպեսզի նրանք այլևս իրենց չծառայեն։ Լսեցին ու արձակեցին,
Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,
Իսկ եթե իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև թողության տարին, ապա նորից կվերադարձվի իշխանին։ Բայց նրա որդիների ժառանգությունը նրանցը կլինի։
որովհետև դա թողության ազդարարն է։ Հիսուներորդ տարին թող ձեզ համար հոբելյանական տարի լինի։ Մի՛ ցանեք և ոչ էլ հնձեք ինքնիրեն աճածը և մի՛ հավաքեք Տիրոջն ընծայվածը,
Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։
Իսկ եթե այս ձևերից որևէ մեկով չփրկագնվի, ապա ազատագրման տարում թող ազատ արձակվեն ինքն ու իր զավակները նրա հետ,
որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝ կարողանանք առանց երկյուղի, սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։
Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։
Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ։