Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 1:3
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։


Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


որ ես եմ Տերը՝ Աստված, և չկա մեկ ուրիշը։


Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Նրանց աստվածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։


Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։


և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։


Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։


Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։


Այդ ժամանակ նրանց մոտ եկան Եփրատ գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցներն ու նրանց ասացին. «Ձեզ ո՞վ հրամայեց շինել այս տունը, և կամ ո՞ւմ թույլտվությամբ եք կանգնեցնում դրա աշտարակները,


«Զորությունների՛ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմում ես քերովբեների վրա, դու ես աշխարհի բոլոր թագավորությունների միա՛կ Աստվածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։


Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն և Իսրայելի տոհմերի մնացած իշխանները նրանց ասացին. «Մեզ վայել չէ ձեզ հետ միասին շինել Տիրոջ՝ մեր Աստծու տունը. մենք ինքներս կկառուցենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, ինչպես որ մեզ հրամայել է պարսից Կյուրոս թագավորը»։


Սակայն բաբելացիների Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրամայեց շինել Տիրոջ՝ Աստծու այս տունը։


Այսուհետ հրեաների իշխաններին և Իսրայելի ծերերին թո՛ւյլ տվեք շինել Աստծու տունը, և թող Աստծու տունը շինեն իր տեղում։


Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ