Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Երբ թողության տարի հռչակվի, յուրաքանչյուր ոք թող վերադառնա իր կալվածքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանական տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի՞ այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա՞»։


քանի որ թողության ազդարարն է. սուրբ թող լինի ձեզ համար։ Սնվե՛ք դաշտերի բարիքներից։


Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։


Իսկ եթե այս ձևերից որևէ մեկով չփրկագնվի, ապա ազատագրման տարում թող ազատ արձակվեն ինքն ու իր զավակները նրա հետ,


հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու կողմից հատուցման օրը, մխիթարելու բոլոր սգավորներին,


Նա, ով գնում է, վաճառողի մոտ թող այլևս չվերադառնա. նրանցից ոչ մեկ կենդանի չի մնալու, որովհետև այս տեսիլքը, որ նրանց ողջ բազմության դեմ է, հետ չպիտի դառնա. որևէ մարդ ապրելու հույս թող չունենա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ