Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում. Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը, Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։
Հայտնություն 22:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։ |
Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում. Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը, Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։
Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
պիտի փնտրեն նրան մինչև Սիոն, պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դեպի այստեղ պիտի ուղղվեն, պիտի գան ու ապավինեն Տիրոջը, որովհետև ուխտը հավիտենական է, և դրանք չպիտի մոռացվեն։
Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արևելյան կողմի վարագույրների տակից ջուր էր դուրս գալիս և հոսում դեպի արևելք, որովհետև տաճարի ճակատային մասը դեպի արևելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հյուսիսային կողմից՝ աջից դեպի զոհասեղանի կողմը։
Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Եթե միայն գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցե դու ինքդ նրանից ուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։
Կինը նրան ասաց. «Տե՛ր, սակայն դու անգամ դույլ չունես, իսկ այս ջրհորն էլ խորն է. ուրեմն կենդանի ջուր որտեղի՞ց կունենաս։
Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։
Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։
Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծու կողմից շնորհվեց մեզ։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։
Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։
Դարձյալ ինձ ասաց. «Եղավ. ես Ալֆան և Օմեղան եմ, Սկիզբը և Վախճանը, և ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից։
Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք ունեին յոթ գավաթներ՝ լցված յոթ վերջին պատուհասներով։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։
Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։
Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։