37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։
37 Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։
Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։
և մեկի բնակիչները կհավաքվեն մյուս քաղաքում և կասեն. “Գնանք աղաչելու Տիրոջ առջև և փնտրելու Ամենակալ Աստծու երեսը”. ես էլ կգնամ։
Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։
Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։
Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։
Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։