Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 47:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արևելյան կողմի վարագույրների տակից ջուր էր դուրս գալիս և հոսում դեպի արևելք, որովհետև տաճարի ճակատային մասը դեպի արևելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հյուսիսային կողմից՝ աջից դեպի զոհասեղանի կողմը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 47:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։


Մեզ իրեն որպես ժառանգություն ընտրեց, Հակոբի գեղեցկությունները, որ և սիրեց։


Ինձ խոր փոսի մեջ դրեցիր, Խավարի մեջ և մահվան ստվերի մեջ։


Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։


Այն օրը բոլոր բարձր լեռների և բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, և կործանվեն աշտարակները։


«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։


քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։


Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.


դռան լայնությունը՝ տասը կանգուն, իսկ դռան խոյակներն այս ու այն կողմերից՝ հինգական կանգուն։ Չափեց նաև դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն։


Նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, որտեղ տաճարի սպասավորները ժողովրդի մատուցած զոհերի միսն են եփում»։


Գետի մոտերքը՝ ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու նրա շուրջը, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հենց սկզբից էլ դալար ճյուղեր են արձակելու, որովհետև գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերևը՝ բուժիչ»։


Ինձ դուրս բերեց հյուսիսային դռան ճանապարհով ու դրսից պտտեցրեց արտաքին դռան չորս կողմը, որ արևելք էր նայում։ Ահա ջուրը հոսում էր աջ կողմից։


Այն օրը Դավթի տան համար ամենուրեք բաց կլինի՝ փոփոխման ու ցողման համար։


Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։


Այն օրը կենդանի ջուր կբխի Երուսաղեմում, նրա մի կեսը՝ դեպի առջևի ծովը, նրա մյուս կեսը՝ դեպի հետևի ծովը, այդպես կլինի նաև ամռանն ու գարնանը։


Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,


Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ