Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց"»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 14:13
41 Խաչաձեւ Հղումներ  

Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։


որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե քնենք, նրա հետ ապրենք։


որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն,


Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։


Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։


Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։


Եվ նրանց տրվեցին սպիտակ հագուստներ, և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա իրենց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես մահվան պիտի ենթարկվեն։


Եվ վստահություն ունենք ու առավել ևս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից և մտնել Աստծու մոտ։


Յոթերորդ հրեշտակն իր գավաթից թափեց օդի մեջ և սրբարանից ու գահից լսելի եղավ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛վ»։


Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։


Մեծ եղավ քո ողորմությունն ինձ վրա. Փրկեցիր հոգիս դժոխքի խորքից։


Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին։


Իսկ արդ, ովքեր ննջեցին Քրիստոսով, կորա՞ն արդյոք։


Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եվ արդ, ապրենք թե մեռնենք, Տիրոջն ենք պատկանում։


«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։


Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։


Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Երբ յոթ որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խոսեցին յոթ որոտները և մի՛ գրիր»։


Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, որ յոթ աստղեր ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե աշտանակների միջև։


Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։


Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։


Բայց Քրիստոսը մեռելներից հարություն է առել որպես առաջին պտուղ մեռելների հարության,


Մարդիկ կան, որոնց մեղքերը հայտնի են դառնում որևէ դատաստանից առաջ, մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում։


Նույնպես և հայտնի են դառնում բարի գործերը, և այն գործերը, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։


Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։


Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ