Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Կինը նրան ասաց. «Տե՛ր, սակայն դու անգամ դույլ չունես, իսկ այս ջրհորն էլ խորն է. ուրեմն կենդանի ջուր որտեղի՞ց կունենաս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Կինը նրան ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:11
10 Խաչաձեւ Հղումներ  

քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։


Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարելի է իր մոր որովայնը կրկին մտնել ու ծնվել»։


Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։


Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։


Պետրոսը պատասխանեց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։


Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։


Դարձյալ ինձ ասաց. «Եղավ. ես Ալֆան և Օմեղան եմ, Սկիզբը և Վախճանը, և ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից։


Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,


Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։


Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ