Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հայտնություն 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։

Տես գլուխը



Հայտնություն 20:4
40 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։


Եվ այդժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։


Երբ Հերովդեսը այս լսեց, ասաց. «Հովհաննեսը, որին ես գլխատեցի, սա է. մեռելներից հարություն է առել»։


Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Դահիճը գնաց, բանտում գլխատեց Հովհաննեսին


Ապա հարցրին Հիսուսին և ասացին. «Ի՞նչ է նշանակում այն, որ դպիրներն ասում են, թե նախ Եղիան պետք է գա»։


Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։


և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։


որ կուտեք և կխմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և կնստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»։


Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։


որովհետև, եթե նրանց մերժվելն աշխարհի հաշտություն է, ապա ի՞նչ կլինի նրանց ընդունվելը, եթե ոչ կենդանություն մեռելներից։


Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։


Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։ Եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա։


որ վկայեց Աստծու խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը. ինչ որ տեսավ, ինչ որ կար և ինչ որ լինելու էր այնուհետև։


Ես՝ Հովհաննեսը՝ ձեր եղբայրը և Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղության, թագավորության և համբերության, եղա Պատմոս կոչվող կղզում՝ Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար։


Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։


Եվ երբ նրանք ավարտած կլինեն իրենց վկայության բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դեմ, պիտի հաղթի ու սպանի նրանց։


Մեր եղբայրները նրան հաղթեցին Գառան արյունով և նրա վկայության խոսքով, որովհետև չհամաձայնվեցին վիշապի հետ մինչև մահ։


Եվ նրանց տանջանքների ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին ու արձանին և առան նրա դրոշմն ու անունը։


Տեսա հրախառն, ապակե ծովի նման. նրանք՝ գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին հաղթածները, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները։


Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։


Եվ ով հաղթի ու իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա։


Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։


Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։


Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի և նստեցի իմ Հոր աթոռին»։


Աթոռի շուրջը քահանաներ էին՝ զմրուխտի տեսքով, ու քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրա՝ քսանչորս երեցներ՝ սպիտակ զգեստներ հագած և գլուխներին ոսկե պսակներ դրած։


Եվ երբ բացեց հինգերորդ կնիքը, զոհասեղանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահում էին։


Եվ ասաց. «Վնաս մի՛ տվեք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին, այլ սպասե՛ք, մինչև որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների ճակատներին։