Հայտնություն 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ5 Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ5 Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Տես գլուխը |
արհեստավորներ ու վարպետներ այլևս չպիտի գտնվեն քո մեջ, երկանքի, փեսայի ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ, ճրագի լույսն այլևս երբեք չպիտի փայլի քո մեջ, քանզի քո վաճառականները, որոնք երկրի փառավորներն ու մեծամեծներն էին և որոնք զվարճանում էին քո մեջ, բոլոր ազգերին մոլորեցրին քո թունավոր կախարդությամբ։
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։