Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 19:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 19:28
35 Խաչաձեւ Հղումներ  

առավ տասներկու քար, ըստ Իսրայելի ցեղերի թվի, ինչպես Տերն էր ասել նրան՝ «Իսրայե՛լ թող լինի քո անունը»։


Վեց աստիճանների այս և այն կողմերում կային տասներկու առյուծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագավորության մեջ։


Նրանք Տիրոջ տան նավակատիքին զոհ մատուցեցին հարյուր զվարակ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ, ինչպես նաև ողջ Իսրայելի մեղքերի համար, Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ տասներկու ուլ։


Եվ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր ու յոթանասուն արմավենի։ Եվ բանակեցին այնտեղ՝ ջրի մոտ։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Իսրայելի որդիների անուններով փորագրված ակնաքարերը թող լինեն տասներկուսը՝ ըստ նրանց անունների թվի։ Յուրաքանչյուրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենա իր անունը։


Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։


Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես մնալու է և ձեր սերունդը։


Կվերցնեք նաշիհ և դրանից տասներկու հաց կպատրաստեք, յուրաքանչյուրը երկու տասներորդական քաշով։


Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։


Այդ ժամանակ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից. արդ, մեզ ի՞նչ կլինի»։


Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացի՛ր, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը՝ քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում»։


«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։


Նրանք ասացին. «Շնո՛րհ արա մեզ, որ քո փառքի մեջ նստենք մեկս քո աջում, իսկ մյուսս՝ ձախում»։


Նա պետք է մնա երկնքում, մինչև իրականանա այն ամենը, որոնց մասին Աստված խոսել է սկզբից իր սուրբ մարգարեների բերանով։


Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։ Եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա։


Այժմ դուք Իսրայելի որդիներից տասներկու ա՛յր ընտրեք, ամեն ցեղից մի այր։


Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։


Եվ քսանչորս երեցները, որ նստած էին իրենց գահերին՝ Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրա, երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն, ու ասացին.


Եվ երկնքում մեծ նշան երևաց՝ մի կին՝ արեգակն իր վրա առած, լուսինն իր ոտքերի տակ և իր գլխի վրա տասներկու աստղերից մի պսակ։


Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։


Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։


իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։


Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։


Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի և նստեցի իմ Հոր աթոռին»։


Աթոռի շուրջը քահանաներ էին՝ զմրուխտի տեսքով, ու քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրա՝ քսանչորս երեցներ՝ սպիտակ զգեստներ հագած և գլուխներին ոսկե պսակներ դրած։


Եվ լսեցի կնքվածների թիվը՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի բոլոր ցեղերից.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ