Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ, փակեց ու կնքեց, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա հազար տարին։ Եվ այնուհետև նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 20:3
17 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ կընդունի իր ուսերի տակ, Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։


որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։


Եվ նրանք գնացին և գերեզմանը հսկողության տակ առան. քարը կնքեցին և պահակազոր նշանակեցին։


Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։


Աղաչում էին Հիսուսին, որ իրենց անդունդներ գնալու հրաման չտա։


Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։


Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։


Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։


մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։ Երկրի բնակիչներն ասացին նրան. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից»։


նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։


Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։


Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի բանալին ու մեծ շղթաներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ