Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Տեսա հրախառն, ապակե ծովի նման. նրանք՝ գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին հաղթածները, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 15:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Աթոռի առաջ ապակե ծով կար՝ սպիտակ բյուրեղի նման, իսկ աթոռի մեջտեղում և աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։


Մեր եղբայրները նրան հաղթեցին Գառան արյունով և նրա վկայության խոսքով, որովհետև չհամաձայնվեցին վիշապի հետ մինչև մահ։


Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։


Քաղաքի պարիսպների շինվածքը հասպիսից էր, քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ բյուրեղի։


որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,


Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։


մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։ Երկրի բնակիչներն ասացին նրան. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից»։


Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։


Եվ տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ. նրա եղջյուրների վրա կար տասը խույր, իսկ գլուխների վրա՝ հայհոյական մի անուն։


Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ