Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու նրա Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 11:15
54 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։


բայց այն օրը, երբ յոթերորդ հրեշտակն իր փողը հնչեցնի, պիտի իրականանա Աստծու խորհուրդը, որ ավետարանվեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։


Եվ Տերը թագավոր կլինի ողջ երկրի վրա։ Այն օրը մի Տեր կլինի, և նրա անունը՝ մի,


Այնուհետև լսեցի ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալելուիա՜, փրկությո՜ւն, փա՜ռք և զորությո՜ւն մեր Աստծուն,


ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։


Տե՛ր, թագավո՛ր հավիտենական, միշտ և հավիտյան»։


Յոթերորդ հրեշտակն իր գավաթից թափեց օդի մեջ և սրբարանից ու գահից լսելի եղավ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛վ»։


Իսկ Որդու մասին ասում է. «Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է. քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։


կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։


Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։


Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։


Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։


Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։


Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։


Բնակվելու են իրենց երկրում, որ ես եմ տվել իմ ծառա Հակոբին, և որտեղ բնակվել են իրենց հայրերը։ Նրանք էլ են բնակվելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ մինչև հավիտյան։ Իմ ծառա Դավիթն էլ իշխան է լինելու նրանց համար հավիտյան։


Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում և կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։


Ոչ թե ձիու զորությունը կամեցավ Տերը, Ոչ էլ հսկա մարդու իրանը հաճելի գտավ։


Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը.


Ասացին. «Աստված ինչպե՞ս կիմանա», Կամ՝ «Արդյո՞ք գիտություն կա Բարձրյալի մոտ»։


Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.


Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։


Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։


Փող հնչեցրեց վեցերորդ հրեշտակը, և Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի չորս եղջյուրներից մեկից մի ձայն լսեցի,


Փող հնչեցրեց հինգերորդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից, որին տրվեց անդունդների գբի բանալին։


Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


«Այն օրը,- ասում է Տերը,- ես կլսեմ երկնքին, երկինքը կլսի երկրին,


Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։


Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։


և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։


Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։


Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։


Գեբաղը, Ամովնը, Ամաղեկը Եվ բոլոր այլազգիները՝ Ծուրի բնակիչներով հանդերձ։


Եվ կելնեն փրկվածները Սիոն լեռից՝ վրեժ լուծելու Եսավի լեռից. և Տիրոջն է լինելու արքայությունը»։


Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։


երկրի թագավորներն իրար մոտ եկան, և ժողովրդի իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ և նրա Օծյալի դեմ” (Սաղ. 2.1-2)։


Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսքը ու չէր կարողանում անցնել, որովհետև ջուրը հեղեղի հորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ