Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։
ՀՈԲ 36:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա, Ամենազորը շատ մեծ է, բայց մենք չենք իմանա. նրա տարիների թիվն անսպառ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։ |
Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։
Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։
Ամենազորը որոտալու է իր սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։
Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։
Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։
Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։